Էրդողանի ու նրա որդու հերթական խոսակցությունը. Այս անգամ թեման կաշառքն է
27/02/2014 18:01

Էրդողանի ու նրա որդու հերթական խոսակցությունը. Այս անգամ թեման կաշառքն է

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և որդու ևս մեկ ձայնագրություն է հայտնվել համացանցում: Այս անգամ անգամ նրանք քննարկում են ինչ-որ գործարարի հետ կապված 10 մլն դոլարի պատմություն:

«Այդ փողը մի վերցրու։ Ինչքան որ խոստացել է, թող դա բերի։ Եթե չի բերելու, ուրեմն պետք չի: Ուրիշները բերում են, ինքը ինչո՞ւ չի բերում »,- որդուն հորդորում է Թուրքիայի վարչապետը:

Ձայնագրության մեջ նաև գործարարի անունն է նշվում, ու խոսքը հիմնականում նրա շուրջ է պտտվում, որ նրա առաջարկած գումարը քիչ է:

Նշենք, որ օրեր առաջ մեկ այլ ձայնագրություն էր հայտնվել, որտեղ Էրդողանը «Մեծ կաշառք» օպերացիայից հետո զանգում է որդուն և կարգադրում թաքցնել տանը եղած գումարը: 

Նախորդող հրապարակումներ՝ Էրդողանի ու նրա որդու հեռախոսազրույցը. «Թաքցրու փողերը» (Տեսանյութ)

Էրդողանի ու նրա որդու հերթական խոսակցությունը. Այս անգամ թեման կաշառքն է