Ամերիկուհին զանգել է 911 ու պահանջել, որ իր մոտ սեքսուալ ոստիկան ուղարկեն
27/02/2014 20:38

Ամերիկուհին զանգել է 911 ու պահանջել, որ իր մոտ սեքսուալ ոստիկան ուղարկեն

Ֆլորիդայի բնակչուհին դիմել է 911 ծառայություն, խնդրելով իր տուն ուղարկել սեքսուալ ոստիկանին, ով արդեն մեկ անգամ կանչով եղել է իր տանը: Այս մասին գրում է UPI պարբերականը:

Առաջին անգամ Մարիա Մոնտանես-Կոլոնը ոստիկանություն է կանչել ու ասել, որ ցանկանում է վերադարձնել իր մեքենան: Կոլոնի տուն եկած ոստիկանը գտել է նրան ալկոհոլի ազդեցության տակ ու բավականին բարձր տրամադրությամբ: Կինը ոստիկանին առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, որից հետո ոստիկանը հեռացել է:

Ժամեր անց ամերիկուհին նորից զանգահարել է 911 և խնդրել, որ իր մոտ ուղարկեն այն սեքսուալ ոստիկանին: Այս անգամ ոստիկանը կնոջ տուն է եկել գործընկերոջ հետ ու ձերբակալել է նրան՝ իրավապահներին կեղծ ահազանգերով կանչելու համար:

Հետաքրքիր է, որ այս կինը նմանատիպ մեղադրանքով արդեն դատվել է 2006թ.-ին: Այն ժամանակ նա 911-ի միջոցով փորձում էր ծանոթանալ գեղեցիկ տղամարդու հետ:
 

Ամերիկուհին զանգել է 911 ու պահանջել, որ իր մոտ սեքսուալ ոստիկան ուղարկեն