Կոստանյան. «Արարատցեմենտի» ջրի դադարեցումը քաղաքական դրդապատճառներ չունի
27/02/2014 13:25

Կոստանյան. «Արարատցեմենտի» ջրի դադարեցումը քաղաքական դրդապատճառներ չունի

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հերքեց «Արարտցեմենտի» նկատմամբ խտրականության դրսևորումը կամ քաղաքական ուղղորդումը:

«Արարատցեմենտ» գործարանի ջրի դադարեցման հետ կապված քրեական գործ չի հարուցվել»,- փոխանցեց Գլխավոր դատախազը` ավելացնելով, որ Բնապահպանության նախարարության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է  Արարատյան դաշտում ջրառի ծավալների՝ նախատեսվածից ավելի օգտագործում:

«Փաստի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ. մեկը` Արարատի, մյուսը՝ Արմավիրի մարզում»,-ասաց Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ տնտեսական գործունեություն ծավալող այն կազմակերպություններում, որոնք ջուր են օգտագործում, ինչպես «Արարատցեմենտն» է, իրականացվում է նաև զննության գործողություններ:

Գլխավոր դատախազը նաև թվարկեց ջրօգտագործման հետ կապված ապօրինությունները` ապօրինի խորքային հորերի առկայություն, առանց ջրօգտագործման թույլատվության օգտագործման փաստեր, նաև ժամկետանց ջրօգտագործման պայմանագրի առկայության պարագայում ջրօգտագործում:

Հարցին՝ գլխավոր դատախազը «Արարատցեմենտի» ջրի դադարեցման խնդրի հետ կապված չի՞ տեսնում քաղաքական դրդապատճառներ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, Գ. Կոստանյանը պատասխանեց, որ արդեն նշել է, թե ինչի հետ է կապված ջրի դադարեցումը, և եթե քննչական գործողությունը կատարվի որոշ ընկերություններում և չկատարվի մեկ ընկերությունում` պայմանավորված որոշակի հնարավոր քաղաքական շահարկումներով, անընդունելի է:

Նախորդող հրապարակում՝ «Արարտցեմենտում» ջրի չարաշահումներ են արձանագրվել

 

Կոստանյան. «Արարատցեմենտի» ջրի դադարեցումը քաղաքական դրդապատճառներ չունի