Գլխավոր դատախազ. Շքեղությունն ու ցանկությունը տարբեր բաներ են
27/02/2014 14:16

Գլխավոր դատախազ. Շքեղությունն ու ցանկությունը տարբեր բաներ են

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից լրագրողները հետաքրքվեցին, թե ի՞նչ կարծիք ունի Ուկրաինայի արդեն նախկին դատախազի շքեղ առանձնատան վերաբերյալ, Գ. Կոստանյանը պատասխանեց. «Բացասական»:

Հարցին՝ Հայաստանում կա՞ն դատախազներ, որ նման շքեղ առանձնատներ ունեն, Գ. Կոստանյանը պատասխանեց, որ տեղյակ չէ:
Պատասխանելով հարցին՝ ցանկություն կա՞ ունենալ նման շքեղություններ, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Շքեղությունն ու ցանկությունը տարբեր բաներ են»:
 
Նախորդող հրապարակում՝ Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի ապարանքը. Ֆոտոշարք

Գլխավոր դատախազ. Շքեղությունն ու ցանկությունը տարբեր բաներ են