.jpg)
Նախարարություն. Հղիների հետազոտությունը վճարովի չի լինի
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ըստ աղբյուրի՝ հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվել է հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները:
Հիշեցնենք, որ այսօր «Ձեռքերդ հեռու հղիների գրպանից» նախաձեռնությունը որոշել էր բողոքի ակցիա անցկացնել: Նախաձենության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ «Մարտի 1-ից մի շարք ծառայություններ, որոնք այժմ անվճար են, կդառնան վճարովի: Այդ թվին են պատկանում պոլիկլինիկաներում այժմ իրականացվող անվճար բուժզննումները և հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները»: