.jpg)
Սնոուբորդի մրցումները` երևանցիների առավելությամբ
Համահայկական ձմեռային առաջին խաղերի երրորդ օրը ճոպանուղու հարակից տարածքում մրցման դուրս եկան սնոուբորդիստները, ովքեր պայքարեցին հատուկ ոլորավայրէջք մրցաձևում:
Ծաղկաձորում երեկ տեղացած ձյունից հետո սահուղին հիանալի վիճակում էր: Նախնական տվյալներով ասպարեզ պետք է դուրս գային 33 սնոուբորդիստներ՝ 29 տղա և 4 աղջիկ, սակայն հսկա ոլորավայրէջքում 2-րդ տեղը գրաված Անի Ստեփանյանը մարզման ժամանակ ուսի վնասվածք էր ստացել և դուրս մնացել պայքարից: Լավագույն 3 տեղի համար մրցեցին 3 աղջիկներ, 3-ն էլ` Երևան քաղաքից: Ինչպես և առաջին մրցաձևում, այս անգամ ևս առաջին հորիզոնականը գրավեց Լուսինե Հարությունյանը, 2-րդ արդյունքը ցույց տվեց Մարիանա Թովմասյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Լուսինե Բերբերյանը:
Տղամարդկանց հատուկ ոլորավայրէջք մրցաձևում Ծաղկաձորի ներկայացուցիչ Հայկ Հայրապետյանը հիանալի հանդես եկավ և գրավեց առաջին տեղը: Նրան հետևեցին Կարեն Միրզոյանը՝ Ծաղկաձորից և Մոնթե Հարությունյանը՝ Հրազդանից: