50-ամյա Հարություն Շ.-ն կանացի զուգագուլպաներ է գողացել
27/02/2014 12:59

50-ամյա Հարություն Շ.-ն կանացի զուգագուլպաներ է գողացել

Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեում գործող սուպերմարկետի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Հարություն Շ.-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նա ժամը 19.00-ի սահմաններում սուպերմարկետից գողացել է կանացի զուգագուլպաներ: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:  

50-ամյա Հարություն Շ.-ն կանացի զուգագուլպաներ է գողացել