.jpg)
Հարբած չեխ դարպասապահը դարձել է YouTube-ի հերոս (Տեսանյութ)
Հոքեյի HC Klasterce ակումբի 24-ամյա դարպասապահ Ռոման Կասպարը խաղին ներկայացել է հարբած վիճակում և դարձել YouTube-ի աստղ:
Topnews.ru-ի փոխանցմամբ` Կասպարը այն աստիճանի հարբած է եղել, որ չի կարողացել կանգնել ոտքի վրա և մի քանի անգամ ընկել է դարպասների մոտ:
Տեսանյութը մի քանի ժամում հավաքել է ավելի քան 1 միլիոն դիտում: Խաղից հետո Ռոմանը խոստովանել է, որ մինչև հանդիպումը խմել է 8 բաժակ ռոմ և 3 շիշ գարեջուր: