.jpg)
Քաղաքացիները նամակներ ու նվերներ փոխանցեցին Վարդան Պետրոսյանին. Tert.am
Եղվարդում անցած տարի տեղի ունեցած ավտոպատահարի գործով ներկայում անազատության մեջ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ և հասարակական–քաղաքական գործիչներ հավաքվել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ, որտեղ շնորհավորական նամակներ և նվերներ փոխանցեցին դերասանին: Այս մասին գրում է Tert.am-ը:
Երևանի քաղաքապետարանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դուրս գալով «Դատապարտյալների հիվանդանոցից», մուտքի մոտ հավաքված լրագրողներին ասաց, թե բարձր տրամադրություն ունի, քանի որ հանդիպել է Վարդանին, գրկել ու «պաչիկ» արել:
«Հանդիպեցի, կարոտս առա, իմ սպասածից լավ էր նրա վիճակը: Այնտեղ գտնվող զինվորականներին ասացի՝ զգույշ եղեք, որովհետև Վարդանն իր մեջ ամեն ինչ կուտակում է, և վաղը մյուս օրը ձեր մասին կլսեք բեմից»,- ասաց Անահիտ Բախշյանը։
«Տեղի ունեցածի համար միայն Վարդանը չէ մեղավոր: Այդտեղ մեղավոր է նաև ոստիկանությունը, որ այդտեղ նշան չի դրվել, մութ է եղել և հազար ու մի այլ պատճառ կա: Ասել, թե Վարդանը մարդասպան է, դա շատ վտանգավոր է նախ այդպես մտածողների համար»,– ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: