.jpg)
27/02/2014 11:43
Այսօր տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում փետրվարի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 01-03-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Երևանում այս գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 27-ի ցերեկը և 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն հնարավոր է կարճատև անձրև: Մարտի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում ցերեկը սպասվում է +12 +14, երեկոյան +8 +10, գիշերը +2 +4 աստիճան: