Արամոն՝ ֆիլմում նկարահանվելու մասին. Լուսանկարներ. Lif.panorama.am
28/02/2014 20:20

Արամոն՝ ֆիլմում նկարահանվելու մասին. Լուսանկարներ. Lif.panorama.am

Օրեր առաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահում 70-ականների երևանյան մթնոլորտով համերգ էր: 

Life.panorama.am-ի հետ համերգից ստացած իր տպավորություններով կիսվել է երգիչ Արամոն: Նրա խոսքով` այդ օրը դահլիճում բուռն և նոստալգիկ տրամադրություն էր.

«Հատկապես ուրախ եմ երիտասարդների համար, ովքեր եկել էին իրենց ծնողների, տատիկ-պապիկների հետ և ավագ սերնդի ներկայացուցիչներից պակաս ոգևորված չէին»,- պատմեց Արամոն:

Անդրադառնալով 70-ականների երգերի նորովի գործիքավորմանն ու կատարմանը, երգիչը նշեց, որ նորմալ է վերաբերվում դրան, եթե գրագետ արվեն, չնայած, որ, ըստ նրա, առանց դրա էլ այդ երգերը դեռ շատ երկար կապրեն, քանի որ դրանց հեղինակներն իսկապես կոմպոզիտորներ էին.

«Հիմա ով երգ է գրում, կոմպոզիտոր են կոչում, բայց ուշադրություն դարձրեք` ինչի մասին են այդ երգերը` տառապյալ սիրեկանի, անիծված սիրո, կորցրած աղջկա և այդպես շարունակ...»,- նկատեց Արամոն` հավելելով, որ այսօրվա երգիչները ևս պետք է օրինակ վերցնեն 70-ականների կատարողներից,- «Հիմա բոլորը նույն երգն են երգում` հագուկապով, նույն սանրվածքով, նույն շարժումներով, միայն բառերն են երբեմն փոխվում` «ջան-ջանը» մեկ-մեկ փոխարինվում է «վայ-վայով», «վայ-վայն» էլ` «վույ-վույով», կատարումների մասին էլ չասեմ, թե երբեմն որքան պրիմիտիվ ու գռեհիկ են դրանք. մեկ էլ տեսնում ես էկրանին ինչ-որ տկլոր մեքենա, ռոբոտ է պարում»: Երգիչը նշեց, որ, այնուամենայնիվ, այժմ էլ կան մի քանի լավ երգիչներ, բայց նրանք շատ քիչ են: Նա առանձնացրեց հատկապես Գոռ Սուջյանին:

 

Life.panorama.am-ի այն հարցին, թե ինքը`Արամոն, ինչու էկրաններին չի երևում, վերջինս պատասխանեց, որ վերադարձել է սկզբնական մասնագիտությանը` դերասանությանը: Նա տեղեկացրեց, որ 2013-ից սկսած` արդեն 3 ֆիլմում է նկարահանվել` մեկը` ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազն» է, որի պրեմիերան արդեն եղել է, երկրորդը` Տիգրան Քյոսայանի ֆիլմն է, որտեղ Արամոն էպիզոդիկ դեր է խաղում, և երրորդը` Արշալույս Հարությունյանի «Դիպուկահարը 2» արկածային մարտաֆիլմն է:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ: 

Արամոն՝ ֆիլմում նկարահանվելու մասին. Լուսանկարներ. Lif.panorama.am