.jpg)
28/02/2014 12:45
Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Սումգայիթի անմեղ զոհերի հուշակոթողին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցի կապակցությամբ, այսօր Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: