Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի 62-ամյա Բերնար Շալանդը
28/02/2014 21:23

Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի 62-ամյա Բերնար Շալանդը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 62-ամյա շվեյցարացի մասնագետ Բերնար Շալանդը: Այս մասին քիչ առաջ «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի Ժամը» հաղորդման հատուկ թողարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ Շալանդը մարզչական կարիերան սկսել է 1977 թվականին՝ աշխատելով շվեյցարական ակումբներում: 2001-2007 թվականներին Շալանդն աշխատել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում: 2007 թ.-ին «Ցյուրիխի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Լյուսեն Ֆավրեին և այդ աշխատել մինչև 2010 թվականը: Շալանդի գլխավորությամբ «Ցյուրիխը» բավական հաջող է հանդես եկել եվրագավաթներում: 2007-08թթ. Շվեյցարիայի ամենահեղինակավոր ակումբներից մեկը նվաճել է ՈւԵՖԱ-ի գավաթի խմբային մրցաշարի ուղեգիր, իսկ 2009-10թթ. հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:

Նշենք, որ շվեյցարական «Տունում» նրա աշխատանքը չի ստացվել, և Շալանդը հեռացվել է ակումբից: Այդ կապակցությամբ տրված հարցազրույցներից մեկում նա ասել է, որ իր՝ ակումբը լքելու հիմնական պատճառն անազնվությունն է եղել. «Ինձ հետ ազնիվ չէին: Ես կոնֆլիկտներ չեմ ուզում: Այս պահին ճիշտը հեռանալն է»:

Մարզչի վերջին ակումբը եղել է «Յանգ Բոյզը», որտեղից նա հեռացել է 2013 թվականի ամռանը:

Հիշեցնենք, որ Շալանդի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը հանդես է գալու «Եվրո-2016»-ի ընտրական փուլում: Նա աշխատանքի կանցնի մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան խաղից հետո:
 

Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի 62-ամյա Բերնար Շալանդը