ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ
28/02/2014 12:20

ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ

ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ. բոլոր վճարումներն, այդ թվում` աշխատավարձերը, փոխանցվել են և կփոխանցվեն ժամանակին: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից կուտակային վճարները չկատարելու պատճառով դեպարտամենտի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի բոլոր հաշիվները սառեցվել են և կսկսեն նորմալ գործել, երբ որ միանգամից փոխանցվեն երկու ամսվա վճարները:

Նախորդող հրապարակում՝ Կուտակայինը չվճարողների դեմ պատժամիջոցների մեկնարկը տրված է

 

 

ՀՀ դատական դեպարտամենտի որևէ հաշիվ սառեցված չէ