.jpg)
Հարսը փորձել է փրկարարների միջոցով տանից հանել ամուսնու 88-ամյա ծնողին
Այսօր՝ ժամը 10.12-ին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի 42-րդ բնակարանի վատառողջ բնակչին 6-րդ հարկից իջեցնելու, ավտոմեքենային մոտեցնելու և 16-րդ թաղամասի շենքերից մեկի 7-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի մասին տեղեկացվել է «1-02» ծառայության հերթապահը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված բնակարանի սեփականատեր, 1926 թ. ծնված, անշարժունակ վիճակում գտնվող Ա. Ա.-ի ԱՄՆ-ում գտնվող հարսն իր բարեկամուհու Ծ. Գ.-ի օգնությամբ, առանց Ա. Ա.-ի համաձայնության, ցանկացել են վերջինիս տեղափոխել վարձակալած այլ բնակարան:
Ահազանգը չի սպասարկվել:
«Յուրաքանչյուր ահազանգ 911-ում ձայնագրվում է, վերլուծվում, ըստ անհրաժեշտության համաձայնեցվում ոստիկանության, առողջապահության նախարարության, ազգային անվտանգության ծառայության, քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարություն-գերատեսչությունների հետ, և որևէ մեկը չի կարող 911 ծառայությունն օգտագործել ոչ բարեսիրական նպատակներով՝ իր անձնական կարիքների համար»,- տեղեկացնում են ԱԻՆ-ից: