Թևոսիկի եղբոր սպանության գործ. Միջնորդելու ենք մեղադրանքը փոխել
28/02/2014 18:44

Թևոսիկի եղբոր սպանության գործ. Միջնորդելու ենք մեղադրանքը փոխել

41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացնելու: Վ. Էլբակյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմնի գործողություններում որևէ տրամաբանություն չի տեսնում:

«Եթե չկա դիակ, արդեն իսկ անտրամաբանական է, որ նրան նման հոդվածով է մեղադրանք առաջադրվել: Տ. Ասատրյանը որևէ մեկի՝ այդ թվում նաև Իսրայել Սարգսյանի հետ որևէ առնչություն չունի»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութին՝ փաստաբանն ասաց, որ այն ամբողջովին խախտում է անմեղության կանխավարկածը:

«Տեսանյութը ամբողջովին անմեղության կանխավարկածի խախտում է, որովհետև այն դեպքում, երբ չկա անգամ դիակ, չկա որևէ փորձագիտական եզրակացություն, հիմնավորում, վերցնել մի տեսանյութ և դա ներկայացնել որպես հաստատված հանգամանք, որ սպանությունը բացահայտվել է, դեմ է արդարադատությանը: Ոստիկանությունը իրավունք չուներ այդ տեսանյութը հրապարակելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):

Հունվարի 27-ին Երևանում սպանված Արթուր Սաֆարյանը հանցագործ աշխարհում հայտնի Թևոսիկի եղբայրն է: Ըստ տեղեկությունների՝ նրա վրա կրակել են շենքի մուտքի մոտ, երբ վերջինս ցանկացել է տուն մտնել:

Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, կատարել՝ նրա մտերիմ Մովսես Ներսիսյանը: Հետո Ա. Սաֆարյանի սպանությունը թաքցնելու և դրա հնարավոր բացահայտումը կանխելու նպատակով Ի. Սարգսյանը Մ. Ներսիսյանի խաբեությամբ տարել է Դավիթաշենում գտնվող համալիր, որի առանձնասենյակում սպանել է նրան, ապա դիակը տեղավորել «Մերսեդեսի» բեռնախցում, մեկնել Քանաքեռավան ու դիակը նետել գյուղի տարածքով անցնող կոյուղու դիտահորը:

Նախորդող հրապարակում՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով կալանավորվածների մեղադրանքը խստացվել է

Իսոյի փաստաբանը միջնորդելու է մեղադրանքը փոխելու վերաբերյալ

Գլխավոր դատախազ. Մոսոյի դին դեռ որոնում են

 

Թևոսիկի եղբոր սպանության գործ. Միջնորդելու ենք մեղադրանքը փոխել