Փսակի. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ
28/02/2014 13:53

Փսակի. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու հայտարարել, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ողբերգական մարդկային կորուստները մեկ անգամ ևս հիշեցնում են այն մասին, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:

Միայն երկարատև և խաղաղ կարգավորումը կարող է տարածաշրջանին բերել կայունություն, բարգավաճում և հաշտեցում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ն` խաղաղության հասնելու համար, շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի հետ աշխատելու հանձնառությանը »,- հայտարարել է Փսակին:


 

Փսակի. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ