Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին
28/02/2014 09:46

Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին

Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որ նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը, հսկայական պարտքեր ունի և' իր աշխատակիցների, և' պետության առաջ։ Ընդ որում, պետության առաջ ավիաընկերության պարտքը գոյացել է հիմնականում քաղաքացիներից գանձված 10 հազարական դրամ «օդի հարկը» չվճարելու արդյունքում։

Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին։ «Ժողովուրդի» այս հարցին ի պատասխան՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը հայտարարել է, թե իրենք մտադիր չեն զիջել «Արմավիա» ընկերության՝ պետությանն ունեցած պարտքը և հասնելու են նրան, որ այդ գումարները ստանան։ Ինչ վերաբերում է «Արմավիայի» նախկին աշխատակիցների պարտքերին, ըստ Մովսեսյանի՝ կառավարությունը փորձում է ելքեր որոնել՝ այդ հարցը լուծելու համար:
 

Ինչո՞ւ են ներում Բաղդասարովին