Ինչո՞ւ ԱԺ էթիկայի հանձնաժողովը չի գործում
28/02/2014 09:13

Ինչո՞ւ ԱԺ էթիկայի հանձնաժողովը չի գործում

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը, բառի բուն իմաստով, գոյություն չունի: Արդեն ԱԺ երկու քառօրյա է տեղի ունեցել, սակայն մինչ այսօր նշված հանձնաժողովը չի կազմավորվել: Անգամ նախագահ չունի, քանի որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը հրաժարվել էր այդ պաշտոնից: Մինչ այժմ հանձնաժողովը փաստացի ղեկավարում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը, ով հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

«Ժողովուրդը» փորձել է պարզել, թե ինչու այն չի «գործում»: Հանձնաժողովի բոլոր անդամները նշել են, թե իրենք տեղեկություն չունեն:

Հավելենք, որ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամներն են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և «Ժառանգություն»-ից ԱՄՆ-ում ուսանող Զարուհի Փոստանջյանը:
 

Ինչո՞ւ ԱԺ էթիկայի հանձնաժողովը չի գործում