Այսօր տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» տարեկան համաժողովը
28/02/2014 19:19

Այսօր տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» տարեկան համաժողովը

Այսօր տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» տարեկան համաժողովը, որին մասնակցել են կրթության ոլորտի պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ, միության անդամ դպրոցների տնօրեններ: Այս մասին տեղեկացնում են կրթության և գիտության նախարարությունից:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, իր խոսքում նշել է, որ հանրակրթության ոլորտում իրականացված բարեփոխումների առաջնորդող ուժն իրավամբ եղել են հենց դպրոցները, որտեղ այս տարիների ընթացքում քննարկվել են բազմաթիվ ծրագրեր, փորձագիտական քննություն են անցել դասագրքեր և այլն:

Նախարարի տեղակալը գոհունակություն է հայտնել, որ միությունը կայացել է. այն, ըստ Կ. Հարությունյանի, ակտիվ գործունեություն է իրականացնում, փորձարկում բազմաթիվ նորարարություններ` հանրակրթության որակի բարձրացման նպատակով: Կ. Հարությունյանը հույս է հայտնել, որ ապագայում ավելի շատ դպրոցներ կներառվեն միության կազմում` կառույցին մաղթելով նորանոր ձեռքբերումներ և արդյունավետ աշխատանք:

Միջոցառմանը ելույթ են ունեցել կրթության ոլորտի այլ պատասխանատուներ, հանդես եկել առաջարկներով և դիտողություններով:

Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել միության կայքի շնորհանդեսը, ինչպես նաև ստորագրվել հուշագիր` «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» հիմնադրամի միջև:

Այսօր տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» տարեկան համաժողովը