.jpg)
«Բաքուն փորձում է ուշադրությունը շեղել Սումգայիթի ցեղասպանությունից»
«Կոմսոմոլսկայա Պրավդան» անդրադարձել է 26 տարի առաջ Սումգայիթ քաղաքում հայերի դեմ կատարված ցեղասպանությանը և «Ցեղապանություն Սումգայիթում. հանցագործություն առանց պատժի» խորագրով հոդված տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում, 26 տարի առաջ` 1988 թվականի փետրվարի 27-29-ն ցեղասպանություն իրականացրեցին քաղաքի հայկական բնակչության նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունների նպատակադրված և ծրագրված աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ, կատարվեցին հայերի զանգվածային ջարդեր, սպանություններ, մարդության դեմ հանցագործություններ, որոնք իրենց վայրենությամբ ու դաժանությամբ ցնցեցին միջազգային հանրությունը:
Լեռնային Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթի կոտորածն արձագանք էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական կամարտահայտմանը՝ միանալու Հայաստանին, որի անբաժան մասն է եղել հազարավոր տարիների ընթացքում՝ մինչև խորհրդայնացումը: Ռուսական աղբյուրը նշել է, որ բազմազգ Սումգայիթում հայերի սպանությունների նպատակն էր արգելափակել խնդրի լուծումը ԽՍՀՄ կենտրոնում, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վախեցնել արյունալի նոր հաշվեհարդարների հեռանկարով՝ ստիպելով նրանց հրաժարվել ազատության և արժանապատիվ կյանքի բնական իրավունքներից:
Տասնյակ անմեղ մարդիկ սպանվեցին սադիստական դաժանությամբ՝ ազգային ծագման հիման վրա:
Սումգայիթում հայերի ցեղասպանությունը նախօրոք մանրամասնորեն պլանավորված է եղել»,-գրել է պարբերականը:
Պարբերականը մեջբերել է մի շարք ականատեսների ցուցմուքնները մասնավորապես Ռզաևի ցուցմունքը՝ «Երբ տղամարդուն սպանեցին, նրա վրա փալաս գցեցին, իսկ բրձարխոսով գոռացողը փալասի միոջոցվ ուրագը արյունից մաքրեց: Տղամարդու վրա բենզին լցրեցին և ինչ-որ մեկն այն վառեց»:
«Ադրբեջանցի իշխանությունները Սումգայիթում մարդկության դեմ հանցանք են կատարել, որոնց զոհ են դարձել 36 մարդ, որոնց թվում եղել են նաև հղի կանայք, երեխաներ, մեծահասակներ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, որոնց շատերն էլ հաշմանդամ են դարձել, տասնյակ մարդիկ էլ փախստական:
Ցավոք մինչ այսօր Սումգայիթում իրականացրած ցեղասպանությունը պետական և իրավական մակարդակով ադեկվատ գնահատկան չի ստացել:
1992թ. ադրբեջանից ղեկավարությունը մարդասպանություն է իրականացրել սեփական ժողովրդի հանդեպ՝ Խոջալուի տարածքում, իսկ ավելի ճիշտ՝ Աղդամի մոտակայքում, որտեղի ց շարունակական ռմբակոծում էին դեպի ԼՂ տարածք և հարձակումներ գործում Ղարաբաղի և շրջակա գյուղերի վրա:
Ադրբեջանի իշխանությունները սիստեմատիկորեն կեղծում են Խոջալուի իրադարձությունները: Մշտապես խաղարկելով «Խոջալուի» քարտը, պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանության հարցում:
Կացնասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս համաշխարհային համայնքին, որ Ադրբեջանում սպանությունը ազգային հողի վրա բարձր կոչման է արժանացել, իսկ համակարգված ու կանխամտածված սուտն ու միջազգային պայմանագրերի ձախողումներ են Բաքվի քղաքականության հիմքն են հանդիսանում»,- գրում է պարբերականը: