Իսլամիստների կողմից կռվելու համար Սիրիա գնում են «նոր գերմանացիները»
28/02/2014 20:11

Իսլամիստների կողմից կռվելու համար Սիրիա գնում են «նոր գերմանացիները»

Սիրիայում իշխող վարչակարգի դեմ հանդես եկող գերմանացի իսլամականների թիվը շատ ավելի է, քան Պակիստանում և Աֆղանստանում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասնակիցներինը: Այդ մասին գրում է գերմանական Tageszeitung պարբերականի հաղորդման, որը հղում է կատարում Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայության տվյալներին, 

Այս իրողությունը պայմանավորվում է հատկապես այն հանգամանքով, որ Գերմանիայի և Թուրքիայի միջև առկա երկկողմանի վիզային համաձայնագրի համաձայն՝ Սիրիային սահմանակից այդ երկիր մեկնելու համար Գերմանիայի քաղաքացիներից անգամ արտասահմանում կիրառվող անձնագրի անհրաժեշտություն չկա (ի դեպ նման փաստաթղթի օգնությամբ հատուկ ծառայությունները կարող են հետևել կասկածելի անձանց տեղաշարժերին), իսկ հետագա ճանապարհն՝ այսինքն Սիրիայից դեպի Թուրքիա, չափազանց դյուրին է՝ բնականաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արաբական Հանրապետության հյուսիսային հարևան պետության իշխանությունները սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում որևէ էական բարդություն չեն ստեղծում սիրիական վարչակարգի դեմ «ջիհադի» մեկնող այլազգիների համար:

Իսկ գերմանական քաղաքների աշխարհագրությունը, որտեղ գործում են Սիրիայում մարտնչել ցանկացող կամավորներին հավաքագրող իսլամական կազմակերպությունները, բավականաչափ բազմազան է: Ներքին զինված հակամարտության հորաձանուտում գտնվող այդ երկիր հիմնականում մեկնում են իսլամ դավանող «նոր գերմանացիները» Բեռլինից, Համբուրգից, Բավարիայից, Հեսենից և այլ շրջաններից:

Ընդ որում, պետք է նշել, որ Սիրիա հասնելու եղանակը գրեթե նույնն է նաև ԵՄ անդամ այլ պետությունների քաղաքացիների դեպքում: 

Իսլամիստների կողմից կռվելու համար Սիրիա գնում են «նոր գերմանացիները»