Յանուկովիչի համար Մերձմոսկվայում 52 միլիոն դոլարով տուն են գնել
28/02/2014 14:36

Յանուկովիչի համար Մերձմոսկվայում 52 միլիոն դոլարով տուն են գնել

Ռուս քաղաքական գործիչ Օլեգ Միտվոլը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչի համար Բարվիխայում 52 միլիոն դոլար արժողությամբ տուն են գնել:

Topnews.ru-ի փոխանցմամբ, «Կանաչների ալյանս-Ժողովրդական կուսակցության» կուսակցության անդամ Միտվոլը նշել է, որ մի խումբ ուկրաինացիներ այդ տունը գնել են Յանուկովիչի համար և նախօրեին Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Յանուկովիչին տեսել են տան այգում շրջելիս:

Միտվոլի խոսքով` Մերձմոսկվայի ամենաէլիտար Բարվիխա թաղամասի այդ տունը մի քանի տարի է, ինչ վաճառքի էր հանվել 52 միլիոն դոլար և գնորդ չուներ: Սակայն ուկրաինացիները նախօրեին ժամանել են և առանց գումարային հարցերի մեջ խորանալու գնել են այդ տունը:

Քաղաքական գործիչը Twitter-ի իր էջում գրառում է կատարել. «Յանուկովիչը արդեն Մերձմոսկվայի բնակիչ է»:

Նշվում է, որ որևէ պաշտոնական տեղեկություն այն մասին, որ Վիկտոր Յանուկովիչը Մերձմոսկվայում տուն է գնել, դեռևս չկա:

 

Յանուկովիչի համար Մերձմոսկվայում 52 միլիոն դոլարով տուն են գնել