Յանուկովիչ. Իմանալով Պուտինի բնավորությունը՝ զարմանում եմ, ինչպե՞ս է լռում
28/02/2014 19:30

Յանուկովիչ. Իմանալով Պուտինի բնավորությունը՝ զարմանում եմ, ինչպե՞ս է լռում

Իմանալով Վլադիմիր Պուտինի բնավորությունը՝ ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է նա զուսպ լռում: Ռուսատանը պետք է գործի: Այս մասին այսօր Դոնի Ռոստովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

«Իմ կողմից կոռեկտ չէր լինի ասել, թե այս իրավիճակում ինչ պետք է անի Ռուսաստանը, բայց էլի եմ ասում՝ այն չի կարող ուղղակի կողքից նայել Ուկրաինայի նման խոշոր գործընկեր պետությունում տեղի ունեցող իրադարձություններին»,- ասաց Յանուկովիչն՝ ավելացնելով.

«Ռուսաստանը պետք է կիրառի բոլոր եղած միջոցները՝ Ուկրաինայում տեղի ունեցողը կանխելու համար: Միաժամանակ պիտի ասեմ, որ ես լիովին դեմ եմ Ռուսաստանի՝ ռազմական միջամտությանը Ուկրաինայի գործերին»,- ասաց Յանուկովիչը:

Ի պատասխան այս հայտարարության՝ լրագրողներից մեկը Յանուկովիչից հետաքրքվեց, թե ի՞նչ կասի նա Ղրիմում արդեն իսկ տեղակայված ռուսական զինված ուժերի մասին, որոնք, ըստ որոշ տեղեկությունների, իրենց հսկողության տակ են պահում օդանավակայանները: 

«Ես շատ եմ լսել տարբեր տեղեկություն, Ռոսւաստանը հատուկ ջոկատայիններով վախացնեում էին բոլորին, այդ թվում և ինձ, դեռ այն ժամանակ, երբ ես Կիևում էի: Բայց այդ ամենը խոսակցությունների հիմքի վրա էլ, հիմա էլ է նույնը: Ես 52 տարի ապրել եմ Ուկրաինայի արևելքում ու պիտի ասեմ՝ քանի դեռ այդ մարդիկ աշխատում են գործարաններում, հանքերում, աշխատում են 3 հերթափոխով, քանի դեռ նրանք զբաղված են ու ստանում են աշխատավարձ՝ նրանք ոչ մի տեղ չեն գնա: Բայց հենց կանգնեն այդ գործարանները, հենց փակվեն հանքերը, այդ ժամանակ ոտքի կկանգնի Արևելյան Ուկրաինան ու ես չեմ նախանձի ոչ մեկին, ով կընկնի արևելյան ուկրաինացու ձեռքի, աշխատող ձեռքի տակ»,- ասաց Վիկտոր Յանուկովիչը:

Նախորդող հրապարակումներ՝ Յանուկովիչ. Շարունակելու եմ պայքարել Ուկրաինայի ապագայի համար

Յանուկովիչը պատմեց, որտեղ էր 1 շաբաթ. «Եկել եմ Ռոստով՝ հին ընկերոջս մոտ»
 

Յանուկովիչ. Իմանալով Պուտինի բնավորությունը՝ զարմանում եմ, ինչպե՞ս է լռում