Հոգեհանգստայան կարգ՝ Արմեն Հովհաննիսյանի ու Մարտի 1-ի զոհերի հիշատակին
01/03/2014 15:45

Հոգեհանգստայան կարգ՝ Արմեն Հովհաննիսյանի ու Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում, այսօր հոգեհանգստյան կարգ է կատարվել նվիրված սահմանապահ Արմեն Հովհաննիսյանի մահվան քառասուներորդ օրվան, Մարտի 1-ի անմեղ զոհերի և Արցախյան շարժման ժամանակ նահատակված հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից: 

Հոգեհանգիստը կատարել են Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովհաննես քահանա Ավագյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու արարողապետ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Հայկազուն քահանա Մկրտչյանը:

Հոգեհանգստյան կարգին մասնակցում էին նաև Արմեն Հովհաննիսյանի ծնողներն ու հարազատները: 

Հոգեհանգստայան կարգ՝ Արմեն Հովհաննիսյանի ու Մարտի 1-ի զոհերի հիշատակին