.jpg)
Մարտի 1-ի բացահայտումը պահանջող ակտիվիստները երթով հասան Բաղրամյան պողոտա
Այս պահին նախագահի նստավայրի մոտ է հավաքվել մոտ 100 քաղաքացի: Նրանք պահանջում են բացահայտել 2008թ.-ի Մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունները:
Ավելի վաղ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ակտիվիստներ հավաքվել էին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղից էլ Պռոշյան, Պարոնյան փողոցներով շարժվել են Բաղրամյան պողոտա:
Քաղաքացիական նախաձեռնությունների երթն ուղեկցել են բազմաթիվ ոստիկաններ, ովքեր պահանջել են, որ ակտիվիստները չխոչընդոտեն վերոնշյալ փողոցներում կանոնավոր երթևեկությանը: