7-ամյա տղան հայ ընկերոջը փրկելու համար 750 000 ԱՄՆ դոլար է աշխատել
01/03/2014 18:25

7-ամյա տղան հայ ընկերոջը փրկելու համար 750 000 ԱՄՆ դոլար է աշխատել

Ամերիկացի Դիլան Շիգելը 7 տարեկան է, բայց արդեն հասցրել է վաստակել 750 000 ԱՄՆ դոլար: Լոս Անջելեսում բնակվող փոքրիկը, սակայն, չի պատրաստվում ծախսել այս գումարը. Նա այն վաստակել է հատուկ նպատակով՝ փրկել ընկերոջ՝ հայազգի Ջոն Փուրնազարյանի կյանքը: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Բանն այն է, որ փոքրիկ Ջոնը հազվագյուտ հիվանդություն ունի, որը կոչում են գլիկոգենոզ: Այս հիվանդությունն ախտահարում է մարդու լյարդը, և, դժբախտաբար, դեռ անբուժելի է համարվում:

Իմանալով ընկերոջ հիվանդության մասին՝ փոքրիկ Դիլանը որոշել է ամեն գնով փրկել նրան, և գիրք է գրել, որն անվանել է «Շոկոլադե սալիկ»: Փոքրիկի ծնողները չեն հավատացել որդու հաջողությանը և նրան հուսախաբ չանելու համար՝ առաջարկել են իրենց օգնությունը՝ թխվածքաբլիթների կամ լիմոնադի վաճառք կազմակերպելու գործում: Այս առաջարկից նպատակասլաց Դիլանը հրաժարվել է միանգամից:

Ձեռագի ու նկարազարդ գրքի առաջին 200 օրինակը Դիլանը՝ ծնողների օգնությամբ, վաճառել է հարազատ դպրոցում, ապա բարի տղայի շոկոլադե հեքիաթը տպագրելու և վաճառելու ցանկություն են հայտնել ԱՄՆ 50 նահանգների հրատարակիչներ: Եվ այսպես՝ ԱՄՆ-ում և աշխարի այլ 42 երկրներում ձեռագիր գրքի վաճառքից ստացվել է 750 000 ԱՄՆ դոլար, որն ամբողջությամբ փոխանցվել է Ջոն Փուրնազարյանի ծնողներին:

Յոնի բուժման համար նախատեսված այս գումարը, սակայն, դեռ չի կարող փրկել տղային, քանի որ հիվանդության բուժման բոլոր փորձերն առայժմ հաջողություն չեն ունեցել: Հանգանակված գումարով Ֆլորիդայի համալսարանի բժիշկները կփորձեն նոր միջոցներ գտնել՝ Ջոնի կյանքը փրկելու համար:

7-ամյա տղան հայ ընկերոջը փրկելու համար 750 000 ԱՄՆ դոլար է աշխատել