Մալաթիայում իրար են բախվել թիվ 35 և 52 երթուղայինները
01/03/2014 11:12

Մալաթիայում իրար են բախվել թիվ 35 և 52 երթուղայինները

Նախօրեին ժամը 22.35-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ թաղապետարանի դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ իրար են բախվել թիվ 35 երթուղու և թիվ 52 երթուղու երթուղային Գազելները, ինչից տուժող` թիվ 35 երթուղու ուղևոր Գ. Զ.-ն հոսպիտալացվել է:   

Մալաթիայում իրար են բախվել թիվ 35 և 52 երթուղայինները