.jpg)
01/03/2014 16:52
Հասան Ռոհանի. Իրանը հրաժարվում է միջուկային զենք ստեղծելուց
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը հրաժարվել է միջուկային զենք ստեղծելուց:
Հասան Ռոհանին պաշտպանության նախարարության նիստի ժամանակ ասել է, որ նման որոշում է կայացվել՝ ելնելով բարոյական սկզբունքներից:
«Եթե Իրանը ցանկանար զանգվածային ոչնչացման զենք ստեղծել, ապա ավելի հեշտ կլիներ քիմիական կամ կենսաբանական զենք ստեղծել»,- նրա խոսքերն է փոխանցում Associated Press-ը: