.jpg)
Հրանտ Բագրատյան. Ձեր տված բարեկեցիկ ծերությունը ձեր գլխին կպնի
Ազատության հրապարակում ընթացող մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Հ. Բագրատյանը խոսեց երկրում ստեղծված ծայրահեղ իրավիճակի մասին, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, պատգամավորն ասաց.
«Եթե ոչինչ չենք փոխելու, իզուր ենք հավաքվում այստեղ, անկեղծ եմ ասում: Այստեղ Ռուսաստանի գործոնը չկա, ՌԴ-ն հեչ դեմ չէր լինի, եթե որևէ ժողովրդական շարժում հաղթեր»:
Պատագմավորը խոսեց նաև պարտադիր կուտակային համակարգի մասին` նկատելով, որ դա անխղճություն է սեփական երկրի նկատմամբ.
«Մեզ ձեռք են առնում, ասում են ձեր հինգ տոկոսի վրա մենք հինգ տոկոս ենք դնում, ախր որտեղի՞ց եք դնում, բյուջեի՞ց: Ձեր տված բարեկեցիկ ծերությունը ձեր գլխին կպնի հա~»:
Շարունակելով խոսքը` Հ. Բագրատյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությանը, թե կուտակային համակարգը ճիշտ ուղղություն է Հայաստանի համար.
«ԱՄՆ դեսպանը նեղանումա թող նեղանա, ասում ա լավագույն տարբերակնա, ասա ձեր գլխին կպնի էդ լավագույն տարբերակը: Խորապես վիրավորված եմ ԱՄՆ դեսպանից, հուսով եմ, որ դա ԱՄՆ կառավարության կարծիքը չէ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ապա ՀԱԿ պատգամավորն ասաց, թե փորձում էին «կպնել Եվրոպային, հետո էլ փորձեցին Ռուսաստանին կպնել: Հիմա Եվրոպայում ասում են հազիվ պրծանք Հայաստանից»:
Նախորդող հրապարակում՝ Զուրաբյան. ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասնական ճակատ ենք ստեղծում