«Իշխանափոխությունը լուրջ գործընթաց է, պահանջում է սառը հաշվարկ»
01/03/2014 17:25

«Իշխանափոխությունը լուրջ գործընթաց է, պահանջում է սառը հաշվարկ»

Կոնգրեսը մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի կառավարության` անկախ նրանից, թե ինչպիսի պաշտոն կառաջարկվի: Ազատության հրապարակում մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իշխանափոխությունը, Տեր-Պետրոսյանի խոսքով, լուրջ գործընթաց է, այն սառը հաշվարկ և իմաստնություն է պահանջում:
Նա չասաց, թե հաջորդ հանրահավաքը երբ կլինի, սակայն առաջին նախագահը վստահություն հայտնեց, որ այս հանրահավաքը կարող է լուրջ քաղաքական գործընթացի սկիզբ դառնալ:

«Հաջորդ հանրահավաքը շատ չի ուշանա, տեղի կունենա այն ժամանակ, երբ 4 խորհրդարանական ուժերը կպահանջեն կառավարության անվստահության հարցը»,- ասաց Տեր-Պետրոսյանը:

Նշենք, որ այս պահին ՀԱԿ հանրահավաքն ավարտվեց, երթով հանրահավաքի մասնակցները գնում են են դեպի Մյասնիկյանի արձանի մոտ` հարգելու 10 զոհերի հիշատակը: 

Նախորդող հրապարակում՝ Տեր-Պետրոսյան. Սարգսյանական ռեժիմին պակասում է ազգային շահի գիտակցումը

«Իշխանափոխությունը լուրջ գործընթաց է, պահանջում է սառը հաշվարկ»