.jpg)
Տեր-Պետրոսյան. Սարգսյանական ռեժիմին պակասում է ազգային շահի գիտակցումը
«Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությունն այլևս անշրջելի է, ինչ կուզեք արեք, իսկ Եվրաինտեգրումն անհնարին է` տեսանելի ապագայում»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Արդյոք Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը կարող է այս դժվարին առաքելությունը կատարել, ես կզարմամ, եթե որևէ մեկը ասի` այո: Այսպիսի առաքելություն իրականացնելու համար սարգսյանական ռեժիմին պակասում է ազգային շահի գիտակցումը, հակառակ դեպքում՝ անխնա չէր դատարկի Հայաստանն ու Արցախը, բռնությամբ չէր ճնշի ժողովրդին և նրա կարծիքը: Ազագյին շահն ու սարգսյանական շահը անհամատեղելի հասկացություններ են, ինչը հայ ժողովրդի ամենամեծ դժբախտությունն է, տպավորություն է, որ մենք գործ ունենք բռնի ուժով իշխանության եկած ավազակախբի հետ»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Սերժ Սարգսյանը արևմուտքում և Ռուսաստանում, առաջին նախագահի խոսքով, անվստահելի գործընկորոջ համբավ է ձեռք բերել, իսկ վերակնգնելու համար Հայաստանը կարիք ունի համակարգային բարեփոխումների, որը, ըստ Տեր-Պետրոսյանի, չի կարող անել Սերժ Սարգսյանը:
«Սերժ Սարգսյանը հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է, նրա ցանկացած քայլ տանում է պարտության, կործանման: Ժամանակն է, որ նա խոհեմ լինի և հրաժարական տա»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Նախրոդող հրապարոկւմներ՝ Հրանտ Բագրատյան. Ձեր տված բարեկեցիկ ծերությունը ձեր գլխին կպնի
Ստեփան Դեմիրճյան. Մարտի մեկի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի
Զուրաբյան. ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասնական ճակատ ենք ստեղծում