Զուրաբյան. ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասնական ճակատ ենք ստեղծում
01/03/2014 16:20

Զուրաբյան. ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասնական ճակատ ենք ստեղծում

Մարտի 1-ի իրադարձություններից հետո մենք ստիպեցինքն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին ու վերադարձնել օկուպացված Ազատության հրապարակը ժողովրդին: Այս մասին այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

«Այդ ժամանակ, սակայն, իշխանությունը տապալեց մեր երկխոսությունը և մենք սկսեցինք առաջ գնալ այլ մարտավարությամբ: Դրա էությունն էր ստեղծել ճեղքեր իշխանական կոալիցիայի մեջ, ձեռք բերել նոր դաշնակիցներ համազգային շարժման համար: Եվ այսօր մենք զեկուցում ենք, որ բացառիկ հաջողություններ ենք արձանագրել: Սերժ Սարգսյանն այսօր քաղաքական մեկուսացման մեջ է»,- ասաց Լևոն Զուրաբյանն՝ ընդգծելով, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» միասնական ճակատ են ստեղծել այս իշխանությունների դեմ և համագործակցության այս ձևաչափը թույլ է տալիս նոր բարձունքներից պայքարել.

«Մեզ հաջողվում է այս 4 ուժերով հավաքել անհրաժեշտ ստորագրություններն ու ԱԺ-ին թելադրել ժողովրդի օրակարգը: Կոնգրեսի մուտքով ԱԺ-ում հեղափոխված մթնոլորտը նպաստել է նաև այսօրվա բազմամարդ հանրահավաքին: Հերթի է կանգնած կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ես այլևս չեմ բացառում, որ ինչ-որ պահի չորսի այս ձևաչափը դնի նաև Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նախորդող հրապաարկում՝ Ա. Մանուկյան. Կամ Մարտի 1-ի հանցագործությունը բացահայտվում է, կամ ազգ չենք
 

Զուրաբյան. ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասնական ճակատ ենք ստեղծում