.jpg)
Արթիկ քաղաքում մարդատար ու «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ են բախվել
Այսօր՝ ժամը 12.44-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան-Ղարիբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 21-08» մակնիշի և «ԶԻԼ-131» մակնիշի պետհամարանիշով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ 21-08» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը: