Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց
01/03/2014 13:50

Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց

Փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 

Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց