Պուտինը դիմել է Դաշնային Խորհուրդ` Ուկրաինա զորք մտցնելու հարցով
01/03/2014 18:15

Պուտինը դիմել է Դաշնային Խորհուրդ` Ուկրաինա զորք մտցնելու հարցով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Դաշնային Խորհրդին`  Ուկրաինայի տարածք ՌԴ զինված ուժեր մտցնելու առաջարկով` մինչև կկարգավորվի այդ երկրի հասարակա-քաղաքական իրավիճակը: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

Պուտինի ուղերձում ասված է.

«Ուկրաինայում գրանցված անսովոր իրավիճակով պայմանավորված, որը կարող է սպառնալ ՌԴ քաղաքացիների անվտանգությանն ու կյանքին,  դիմում եմ Դաշնային խորհուրդ, որպեսզի այդ երկրի տարածք ՌԴ զինված ուժեր մտցվեն` մինչև Ուկրաինայում կկարգավորվի հասարակա-քաղաքական իրավիճակը»: 

 

Պուտինը դիմել է Դաշնային Խորհուրդ` Ուկրաինա զորք մտցնելու հարցով