.jpg)
ՌԴ զորքերը կմտնեն Ուկրաինա. Որոշումն ընդունվեց միաձայն
Վայրկյաններ առաջ ՌԴ Դաշնային Խորհուրդը հավանություն տվեց ժամեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ներկայացված առաջարկին՝ թույլ տալ ՌԴ զինված ուժերին գործել Ուկրաինայի վարչական տարածքում:
Դաշնային Խորհուրդը որոշումն ընդունեց միաձայն:
Նշենք, որ ՌԴ զինված ուժերը արդեն պաշտոնապես կմտցվեն Ուկրաինայի տարածք՝ իսկ ավելի կոնկրետ Ղրիմի ինքնավար Հանրապետություն: Որոշումն ուժի մեջ կմտնի հենց այսօր:
Պաշտոնապես Դաշնային խորհրդում հայտարարվեց, որ ՌԴ-ն այս քայլին դիմում է ժամանակավորապես՝ մինչև Ուկրաինայում կարգավորվի քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ ՌԴ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով: