3500 անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու որևէ ծրագիր չկա (Տեսանյութ)
01/03/2014 16:08

3500 անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու որևէ ծրագիր չկա (Տեսանյութ)

Գյումրիում անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքներից միայն 430-ի համար պետության կողմից կա բնակարաններով ապահովելու ծրագիր:

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ ավելի քան 3500 անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու որևէ ծրագիր գոյություն չունի և անգամ անհայտ է, թե նրանք երբևէ բնակարաններ կունենան, թե ոչ.

«Նրանց շարքում շատ են մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքները, որոնք երբեք քարաշեն ու հարմարավետ բնակարանի երես չեն տեսել:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը երեք անչափահաս տղաներին միայնակ խնամող Ռուզաննայի ընտանիքի մասին է: Այս ընտանիքը նույնպես բնակվում է վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կացարանում, սակայն ընդգրկված չէ բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում»,- ասված է «Շիրակ կենտրոնի» կայքում: 

3500 անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու որևէ ծրագիր չկա (Տեսանյութ)