Գորիսում 19-ամյա աղջիկ է ինքնասպան եղել
01/03/2014 13:07

Գորիսում 19-ամյա աղջիկ է ինքնասպան եղել

Այսօր՝ ժամը 11.22-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Գորիսի «Իվանի ձոր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է աղջկա դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մոտ 25 մ խորությամբ ձորակից դուրս են բերել 1995 թ. ծնված Ս. Ք.-ի դին: 

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Ս. Ք.-ի հայրը ցմահ ազատազրկված է: 

Ոստիկանությունից Aysor.am-ը տեղեկացավ, որ դեպքի հանգամանքները պարզվում են: 

Գորիսում 19-ամյա աղջիկ է ինքնասպան եղել