.jpg)
Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքից հետո 6 բացասական փոփոխություն է նկատել
Մարտի մեկը ողջ ազգի հավաքական ողբերգությունն է ու հասարակությունը չպետք է հուսահատվի հարցի լուծման ձգձգումից: Թող ոչ մեկին չթվա, թե մարտի 1-ի հարցն իրեն չի վերաբերում: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ընդգծելով, եթե Մարտի 1-ի իրադարձություններն անպատիժ մնան այս ողբերգության կրկնությունը կսպառնա բոլորիս:
«Եթե հետևում եք Ազգային Ժողովի աշխատանքներին՝ կտեսնեք, որ Կոնգրես կուսակցությունը հետևողական է մեր ծրագրային գաղափարներին: Իսկ մեր ծրագրի առաջնային կետը Մարտի մեկի ու հեկտեմբերի 27-ի բացահայտումն է: Օրերս արդեն երրորդ անգամ ԱԺ առջև դրվել է Մարտի մեկի հանձնաժողով ստեղծելու պահանջը: Հավաստիացնում եմ ձեզ, որ ՀԱԿ-ը լի է վճռականությամբ՝ մինչև վերջ հասցնելու Մարտի մեկի խնդիրը: Դրա կոծկումը ոչ միայն անբարոյականություն է զոհերի ընտանիքների նկատմամբ, այլև մեր պետականության հիմքերը խարխլելու փորձ է»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ նաև ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների:
«10 ամիս է անցել մեր վերջին հանրահավաքից, բայց կարելի է պնդել, որ այդ իրադարձությունների արդյունքում մենք ապրում ենք բոլորվին այլ երկրում: Առաջին զգալի ու բացասական փոփոխությունն էր գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը: Դրանով ավելի ծանրացավ ժողովրդի թշվառագույն վիճակը: Իշխանությունները հայտարարեցին, որ սուբսիդավորում են գազի գնի մի մասը, բայց դա խաբեություն է, քանի որ սուբսիդավորուն արվել է ոչ թե իրենց գրպանից, այլ՝ բյուջեից, այսինքն՝ դարձյալ ժողովրդի գրպանից: Երկրորդ՝ Երևանի քաղաքապետարանի ու ԱԺ-ի մակարդակով որոշվեց բարձրացնել տրանսպորտի գինն ու անցնել կուտակային համակարգի, թեև զանգվածային բողոքի ցույցերի շնորհիվ այս որոշումները մասամբ կասեցվեցին, բայց ամբողջությամբ չհեռացվեցին օրակարգից: Երրորդ՝ գազի գնի հետ կապված հրապարակվեց պարտքի խայտառակ չափերի մասին փաստը, կամ, այլ կերպ ասած, տեղի ունեցավ պետական մակարդակի հանցագործություն: Դրա պատճառով «Հայռուսգազարդը» «Գազպրոմին» զիջեց իր վերջին 20 տոկոս բաժնեմասերն ու «Գազպրոմի» հետ կնքեց ստրկական պայմանագիր: Չորրորդ՝ օրենսդրական խախտումներով «Որոտանի» կասկադը իրական արժեքից զգալիորեն ցածր գնով վաճառվեց ամերիկյան երկու ընկերություններին, ընդ որում վաճառքի արդյունքում ստացված գումարը գնացել է, ոչ թե պետբյուջե, այլ փոխանցվել է ինչ-որ կենսպիրատիվ ընկերության: Հինգերորդ՝ 4 տարի շարունակ Երվաասոցացման ճանապարհով գնացող իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ արեցին ու որոշեցին միանալ Մաքսային Միությանը: Մի քանի ամիս առաջ նրանք երդվյալ արևմտամետ էին, հիմա՝ նույնքան ռուսամետ: Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային փոփոխությունը կապված է այն բանի հետ, որ եթե առաջ կարծում էին, թե իրենց լեգիտիմությունը կապված է արևմուտքից, հիմա պարզ է՝ դա Ռուսատանից է կապված: Վեցերորդ ու ամենասարսափեցնող կետը շարունակում է մնալ չդադարող ու արագացող արտագաղթը: Պաշտոնական տվյալներով՝ 2013 թվականին ՀՀ բնակչությունը նվազել է 31 հազարով, կամ՝ Սերժ Սարգսյանն անձամբ նշում է անգամ 46 հազար թիվը: Այդ տվյալները չվճիրակելով անգամ, հնարավոր չէ չսարսափել արտագաղթի չափերից: Այս դեպքում այդքան էլ կարևոր չէ Հայաստանը ԵՄ-ին կմիանա, թե՝ ՄՄ-ին: Մեզ համար կարևոր է այն միությունը, որը կնպաստի Հայստանում խնդիրների լուծմանը: Քաղաքական միություններն անցողիկ են, իսկ ազգը՝ կայուն: Հիմա Հայաստանի համար չկա ավելի կարևոր խնդիր, քան՝ դեմոգրաֆին»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Միաժամանակ ՀԱԿ առաջնորդն արձանագրեց նաև դրական փոփոխություններ, այն է՝ քաղաքացիական շարժումների ակտիվացումը.
«Հատկապես մյուսներից տարբերվող շարժումներ են տրանսպորտի գնի դեմ պայքարն ու կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարողները: Անհրաժեշտ է հասկանալ, որ քաղաքականն ու քաղաքացիականը ոչ թե իրարամերժ են, այլ՝ իրար փոխլրացնող: Ես չեմ կասկածում, որ Հայաստանում հասուն քաղաքացիական նախաձեռնություններից ծնվելու են լուրջ քաղաքական գործիչներ»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Հրանտ Բագրատյան. Ձեր տված բարեկեցիկ ծերությունը ձեր գլխին կպնի
Ստեփան Դեմիրճյան. Մարտի մեկի ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի
Զուրաբյան. ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ միասնական ճակատ ենք ստեղծում
Տեր-Պետրոսյան. Սարգսյանական ռեժիմին պակասում է ազգային շահի գիտակցումը