Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ
01/03/2014 10:35

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում մարտի 1-3-ին, 4-ի գիշերը և 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, մարտի 4-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում մարտի 1-3-ին, 4-ի գիշերը և 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը հնարավոր է անձրև:

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ