.jpg)
Արթուր Աբրահամը նվաճեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (Տեսանյութ)
Գերմանիայի Getec մարզահամալիրում երեկ երեկոյան կայացավ է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և գոտու հավակնորդ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մենամարտը:
Մարտը տևեց 12 ռաունդ: Վերջին ռաունդում Շտիգլիցը հայտնվեց նոկդաունում և թեպետ կարողացավ ոտքի կանգնել, մրցավարները հաղթող ճանաչեցին Աբրահամին: Այսպիսով` Արթուր Աբրահամը վերանվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:
Հիշեցնենք, որ Աբրահամը և Շտիգլիցն առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը հայ մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուր Աբրահամը ռևանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, և 2013թ. մարտի 23-ին Մագդեբուրգ քաղաքում կայացած մարտում կորցրեց իր տիտղոսը: Այդ մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը, և Շտիգլիցը հաղթեց տեխնիկական նոկաուտով: