Մինչև տարեվերջ Հայաստանը կլուծի ԼՂՀ դպրոցների համակարգչայնացման հարցը
03/03/2014 17:54

Մինչև տարեվերջ Հայաստանը կլուծի ԼՂՀ դպրոցների համակարգչայնացման հարցը

Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 110 համակարգիչներ է հանձնել Արցախի հանրակրթական դպրոցներին: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ մամուլի ծառայությունից: 

Համակարգիչների տրամադրումն իրականցվում է ԼՂՀ դպրոցներին համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում: Նախատեսվում է, որ այս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի ԼՂՀ հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը:

Հայաստանը ԼՂՀ դպրոցներին կտրամադրի նա հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր ու ուսումնական նյութեր:

Արցախի հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու հարցում աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանը: 

Նախորդող հրապարակում՝ Արմեն Աշոտյանը մեկնել է Արցախ

Մինչև տարեվերջ Հայաստանը կլուծի ԼՂՀ դպրոցների համակարգչայնացման հարցը