.jpg)
Առողջապահության խնդիրները կլինեն Արցախի իշխանության ուշադրության կենտրոնում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և ծանոթացել հաստատության գործունեությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը նշել է, որ հիվանդանոցի աշխատանքը նոր, ժամանակակից պայմաններին համապատասխանող մասնաշենքում պետք է իր դրական ներդրումն ունենա բուժսպասարկման որակի բարձրացման վրա՝ հավելելով, որ առողջապահության ոլորտն ու այստեղ առկա խնդիրներն այսուհետ էլ կլինեն իշխանությունների ուշադրության կենտրոնում: