.jpg)
ՌԴ-ը քրեական գործ է հարուցել «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի դեմ
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ուկրաինական «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշի նկատմամբ՝ ահաբեկչության կոչերի համար:
Ria.ru-ի փոխանցմամբ, մինչ այդ Յարոշը «Վկոնտակտե» սոցիալական կայքում օգնություն էր խնդրել չեչեն ահաբեկիչ Դոկու Ումարովից:
Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը նշել է, որ ուկրաինական ուլտրածայրահեղական «Աջ սեկտոր» կազմակերպության ղեկավար Դմիտրի Յարոշը իր հայտարարություններում կոչ է անում հակառուսական ուժերին ծայրահեղական գործողություններ և ահաբեկչություն իրականացնել ՌԴ-ի դեմ:
Քննիչները խնդրելու են դատարանին հեռակա կարգով դատապարտել Յարոշին, ինչից հետո նրա նկատմամբ կհայտարարվի միջազգային հետախուզում: