Մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանը
03/03/2014 19:10

Մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ այսօր, կյանքի 89-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը (Ելենա Տեր-Հովհաննիսյան): 

Հեղինե Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Հեղինե Հովհաննիսյանը 1948 թվականից խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: Լավագույն թատերական դերերից են` Գոներիլ` Շեքսպիրի «Լիր արքա», Գլաֆիրա` Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա` Չեխովի «Բալենու այգին», Լիզա` Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա` Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն: Նկարահանվել է կինոյում` «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն: Մասնակցել է ռադիո- և հեռուստաբեմադրությունների:

1961 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 1984 թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: 2002 թ. արժանացել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի:

 

Մահացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանը