.jpg)
81-ամյա միլիարդատերը Քարդաշյանին 500 000 դոլար է տվել ժամադրության համար
Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է Վիեննայում կայացած ավանդական պարահանդեսին: Նման պատվի արժանանալուց բացի, Քարդաշյանը նաև բավականին կլորիկ գումար է ստացել դրա համար: Պարահանդեսի կազմակերպիչ, 81-ամյա միլիարդատեր Ռիչարդ Լյուգներին հայազգի աստղին վճարել է 500 000 ԱՄՆ դոլար՝ «արքայադստեր հետ թևանցուկ» պարահանդեսի ներկայանալու համար:


Այսպիսի շահավետ գործարքը, սակայն, անկանխատեսելի ավարտ է ունեցել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծերուկ միլիարդատերը բողոքել է, որ «շփացած տիկինը» չի կատարել իր բոլոր պարտավորությունները, սակայն չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի պարտավորություն ասելով:


Քիմը հետ չի մնացել Լյուգներիից: Ամերիկյան TMZ-ին Քարդաշյանը պատմել է, որ ծերուկն անտանելի կոպիտ է եղել, և առաջարկել է իրեն «առանձնանալ»:
Բացի այս, երեկոյի ընթացքում Քիմին վիրավորել է նաև միջոցառման սպասարկող անձնակազմից մեկը. Երբ Քարդաշյանը նրանից գինի է խնդրել, մատուցողն ուղղակի ասել է, որ սպասարկում է բացառապես «սպիտակ ռասսայի ներկայացուցիչներին»: