Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)
03/03/2014 19:22

Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)

Այսօր երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ, ճարտարապետ Արթուր Մեսչյանի 65-ամյակն է: 

Մեսչյանը ծնվել է 1949-ի՝ մարտի 3-ին, Երևանում: 

Նա սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում և արդեն իսկ դպրոցական տարիներին երաժշտություն է գրել:

Հանրահայտ դարձած «Ու՞ր էիր Աստված» երգն առաջին անգամ կատարել է դեռ իր դպրոցում:

1966 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետ։ 1967թ. հիմնել է «Առաքյալներ» ռոք-խումբը:

1974թ. ընդունվել է աշխատանքի «Հայպետնախագիծ» ինստիտուտում և մասնակցել «Զվարթնոց» օդանավակայանի նախագծման աշխատանքներին։

1973 թվականին ծանոթացել է Վազգեն Առաջին Վեհափառի հետ, ով առաջարկել է Մեսչյանին Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ» գրել։ 1975թ. «Ռեքվիեմն» առաջին անգամ կատարվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանում:

2011 թ.-ին Մշակույթում ունեցած ներդրման համար Արթուր Մեսչյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ 

 

Այսօր Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է (Տեսանյութ)