.jpg)
03/03/2014 19:56
«Օրանժի» գրասենյակից գողություն կատարողը բերման է ենթարկվել (Տեսանյութ)
Փետրվարի 20-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Անդրանիկ Բեգլարյանը՝ Գայի պողոտայում գործող «Օրանժ» սպասարկման կենտրոնից 720 հազար դրամ և վեց բջջային հեռախոս գողանալու կասկածանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ Ա. Բեգլարյանը գրասենյակի հետնամասից քանդել է մենեջերի առանձնասենյակի տանիքը, հանել կախովի առաստաղը և ներս մտել: Նյութական վնասի չափը կազմել է 1 մլն 270 հազար դրամ: