2 օրում մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը
03/03/2014 20:50

2 օրում մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 4 դեպքից` 3-ը: Բացահայտվել է նաև գողության 5 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:

Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

2 օրում մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը